Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Երբեք չի հաջողվի արհեստական հավատարմություն ստեղծել ու ոչ էլ՝ արհեստական անմնացորդ սեր

Երբեք չի հաջողվի արհեստական հավատարմություն ստեղծել ու ոչ էլ՝ արհեստական անմնացորդ սեր
12.02.2024 | 07:56

Գիտե՞ք՝ շներն ինչով են գերազանցում մարդուն։ Մարդուն հաջողվել է արհեստական բանականություն ստեղծել, բայց երբեք չի հաջողվի արհեստական հավատարմություն ստեղծել ու ոչ էլ՝ արհեստական անմնացորդ սեր։

Էդ հատկանիշները մարդկային բանականությունից շատ ավելի բարդ ու բարձր են ու ոչ մի գիտական վերլուծության չեն ենթարկվում։ Հենց դրանց կպնում ես բանականության սառը շոշափուկներով, միանգամից ցնդում են, ինչպես ամպը, որն ուզում ես ներքև բերել ու մտցնել մանրադիտակի տակ։ Բնությունը շատ ավելի մեծ ջանք է թափել դրանք ստեղծելու վրա, քան՝ մարդկային բանականության վրա։

Մարդն անգամ արհեստական սեզոնային մազաթափություն չի կարող ստեղծել, ոչ էլ արհեստական պոչաշարժություն։ Էդ հատկանիշները միայն բնությունն է տալիս մարդկանց՝ շների տեսքով, որ մի քիչ սփոփվենք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5826

Մեկնաբանություններ